top of page

ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԱՈՒԹՍԹԱՖԻՆԳ  ԼԻԶԻՆԳ ԵՎ ԱՈՒԹՍՈՐՈՍԻՆԳ

Մշտական և ժամանակավոր անձնակազմի վարձակալություն

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԼԻԶԻՆԳ

Renta,btl,promo,akcia,yerevan,armenia,reklama,tender,hr,ashxatanq

Աշխատակիցների լիզինգը Renta Outstaffing-ում թույլ է տալիս զգալի կրճատել ընկերության ծախսերն ու խնայել հարկերի վրա: Դա ձեռքի տակ մշտապես աշխատակիցների անհրաժեշտ քանակություն ունենալու հնարավորություն է: Renta Outstaffing-ն առաջարկում է լիզինգի շահեկան պայմաններ:

ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ՎՐԱ ԾԱԽՍԵՐԻ ՕՊՏԻՄԱԼԱՑՈՒՄԸ՝ ՏՆՏԵՍԱՊԵՍ ՇԱՀԵԿԱՆ Է

Աշխատակիցների լիզինգը Renta Outstaffing-ում:

«Աշխատակիցների լիզինգը » ծառայության սկզբունքը շատ պարզ է. Ձեզ պետք է  ժամանակավոր աշխատակազմ, Renta Outstaffing-ն այն կտրամադրի: Այսպիսով, դուք վարձակալում եք աշխատակիցների: Դրանով իսկ ինքներդ ձեզ ձերբազատում եք մի շարք ​հոգսերից: Բոլոր այդ ժամանակավոր աշխատակիցները գտնվում են  փրովայդեր-ընկերության՝ Renta Outstaffing-ի «բալանսում»:  Եթե ցանկանում եք նրանցից որևէ մեկին հաստիքով վերցնել, ապա ուղղակի նրան «գնում եք»:

Գործնականում ցանկացած մասնագետի կարելի է վարձակալել. Պետք է միայն զանգահարել Renta Outstaffing

Աշխատակազմի լիզինգ. Մեր հնարավորությունները

Ներկա դրությամբ Renta Outstaffing-ում  աշխատակազմի լիզինգը՝ 17 մասնագիտություններ ներկայացնող, 2000 պոտենցիալ աշխատակիցների բազա է: Այդ բազան մշտապես թարմացվում և ընդլայնվում է:  Մասնագիտությունների ամբողջական ցանկի հետ կարելի է ծանոթանալ: 

Renta Outstaffing-ն իր վրա է վերցնում հետևյալ ֆունկցիաների կատարումը.  

  1. Ընտրում ենք  պահանջվող մասնագիտությունների աշխատակիցների՝ պահանջվող քանակությամբ

  2. Ստուգում ենք աշխատակազմի  պրոֆեսիոնալ պիտանիությունն ու որակավորման մակարդակը

  3. Հաշվառում ենք աշխատակազմին մեր հաստիքացուցակում  և ձևակերպում ենք նրա հետ աշխատանքային հարաբերություններ

  4. Իրականացնում ենք լիակատար կադրային գործառնություն 

  5. Հաշվարկում և վճարում ենք աշխատավարձը և պարգևավճարները  

  6. Հաշվարկում և պահում ենք աշխատավարձից հարկային պահումները

  7. Ձևակերպում ենք արձակուրդներն ու հիվանդության թերթիկները

  8. Համագործակցում ենք պետական մարմինների հետ աշխատանքի տեղավորման հարցերով:  

​Այս 8 կետերը այն է, ինչից մենք ձեզ լիովին ազատում ենք:

Renta Outstaffing-ը տրամադրում է նաև այլ լրացուցիչ ծառայություններ, կապված աշխատակազմի վարձակալման հետ, այդ թվում՝ ՀՀ աշխատանքային օրենսդրության հետ կապված քոնսալթինգ: Պատրաստ ենք պատասխանել ձեր բոլոր լրացուցիչ հարցերին՝ աշխատակազմի լիզինգին վերաբերող խորհրդատվությունների ընթացքում:     

Աշխատանքային անձնակազմի լիզինգ. Ձեր օգուտները  

Renta Outstaffing-ի աշխատանքային անձնակազմի լիզինգ տրամադրելու ծառայությունները իրենից ներկայացնում է մի շարք ակնհայտ առավելություններ: Ահա դրանցից միայն հիմնականները.

1. Նվազագույն ռիսկ անձնակազմն ընտրելիս. Ոչ՛ հարցազրույցը, ոչ էլ փորձաշրջանը ոչինչ չեն երաշխավորում: Փոխարենը լիզինգը թույլ է տալիս լիովին խուսափել ոչ իրազեկ կամ անբարեխիղճ աշխատակից աշխատանքի ընդունելու ռիսկից:   

2. Հեռացում առանց կորուստների ու վնասի: Կորուստները՝ աշխատավարձն ու հնարավոր փոխհատուցումներն են՝ ձեր սպասումները չարդարացրած աշխատակցին: Իսկ վնասը կարող է հասցվել ընկերության իմիջին: Լիզինգի դեպքում անհամապատասխան աշխատակցի հեռացումը ձեր վրա ոչ մի պարտավորություն չի դնում ըստ սոցիալական երաշխիքների: Դուք ընդհանրապես այդտեղ չկաք, և չեք մասնակցում այդ գործընթացին:

3. Հաստիքացուցակի կրճատում առանց փոխհատուցման վճարման  և դատական քաշքշուկների: Եթե պահանջվում է կրճատել հաստիքացուցակը, ապա այն ուղղակի կրճատվում է: Գործատուն հայտնվում է մի իրավիճակում, երբ ինքը որևէ պարտավորություն չի կրում աշխատակազմի կրճատման հետևանքով հեռացվածի հանդեպ:

4. Մարդկային ռեսուրսների բաժին պահելու, կադրային գործառնությունների, հաշվապահության, հաշվետվություն վարելու վրա արված խնայողություններ:  Բոլոր այտ խնդիրները ամբողջությամբ իր վրա է վերցնում   Renta Outstaffing-ը: Խնայողության գումարը կարող եք հաշվել միայն դուք ինքներդ: Ցանկացած դեպքում այն կստացվի բավակն զգալի:  

5. Խնայողություն հարկերի վրա: Կարող ենք ձեզ առաջարկել հարկման պարզեցված համակարգ:  

6. Աշխատակազմի վարձակալում «այստեղ և այժմ» սկզբունքով, այսինքն՝առանց որոնման ու հարցազրույցների վրա ժամանակ, ուժեր և այլ ռեսուրսներ կորցնելու: Բոլոր այդ հարցերը լիովին իր վրա է վերցնում  Renta Outstaffing-ը:

7. Առանց հարցազրույց և փորձաշրջանի հիանալի մասնագետ գտնելու հնարավորություն:  Դուք եք որոշում, թե Ձեզ ինչ մասնագետ է առավել համապատասխանում, ոչ թե նրա պատմություններով ու ռեզյումեներով, այլ՝ աշխատանքային արդյունքներով: Դա որակյալ կադրեր վարձակալելու ամենահուսալի միջոցն է:

8. Աշխատանք առանց դադարների: Եթե աշխատողներից որևէ մեկը հեռացվել է կամ հիվանդացել, ապա նրան բառացիորեն անմիջապես կգտնվի համապատասխան փոխարինում:

9. Որևիցե տեսակի աշխատանքային կոնֆլիկտների ռիսկի լիակատար բացակայություն:  Դուք ուղղակի դրանցում չեք մասնակցում: Բոլոր վեճերն ու դրանց լուծումները՝  Renta Outstaffing-ի պատասխանատվության գոտում են:

10. Խնայողություն հենց՛ լիզինգի հաշվին:  Տրամադրված աշխատակազմի վարձակալման վճարը կատարվում է ըստ դրա անհրաժեշտության փաստի: Որքան ավելի մեծ աշխատակազմ է ներգրավված եղել և որքան ավելի երկար է եղել ժամկետը, այնքան ավելի ցածր է մեկ աշխատակցի արժեքը:

Ինչպես ենք մենք աշխատում

Մեր համագործակցության ալգորիթմը պարզ է.

1. Դուք թողնում եք  հայց, իսկ մենք ընտրում ենք աշխատակազմին ըստ ձեր պահանջների:​

2. Դուք կնքում եք մեզ հետ պայմանագիր, մենք փոխանցում ենք ընտրված աշխատակազմը ձեր լիակատար տնօրինության ներքո:​

3. Ձեր մոտ առաջանում են լրացուցիչ պահանջներ աշխատակազմի վերաբերյալ, հարցեր, ցանկություններ, մենք դրանք բոլորը լիովին կբավարարենք:  ​

Renta Outstaffing-ն աշխատում է ՀՀ օրենսդրությանը լիովին համապատասխան:

Renta Outstaffing-ի հետ համագործակցության առավելությունները

  • Փորձը. Աշխատանք աշխատակազմի շուկայում սկսած 2014 թվականից

  • Հնարավորությունները. 2000աշխատակցից բաղկացած լայն բազա

  • Որակը. աշխատակիցներին ընտրելու բարձր չափորոշիչները (նրանց ծառայողական ցուցակի, նախկին աշխատատեղերից արձագանքների լիակատար ստուգում)

  • Օպերատիվությունը. Առաջ քաշված խնդիրների լուծում առավելագույն սեղմ ժամկետում, գումարած  «թեժ գիծ» հաճախորդների համար

  • Հարմարավետությունը. Համագործակցության առավելագույնս պարզ սխեմա

  • Անհատականությունը. Անհատական մենեջեր յուրաքանչյուր հաճախորդի համար

  • Հուսալիությունը. Օրենսդրության հետ լիովին համապատասխանեցված աշխատանք

  • Օգուտները. Գնագոյացման հանդեպ ճկուն մոտեցում և բոնուսների առկայություն մշտական հաճախորդների համար:  

Մեր հաճախորդների արձագանքները հանդիսանում են այն բանի ապացույցը, որ Renta Outstaffing-ի հետ համագործակցությունը կրումէ փոխշահավետ բնույթ:

Ձեզ հետաքրքրու՞մ է վարձակալմամբ ժամանակավոր աշխատակազմ: Զանգահարեք 077 804 815 հեռախոսահամարով:

Renta Outstaffing-ը դարձել է հաջող լուծում այն ընկերությունների համար, որոնք հետաքրքրված են վարձակալմամբ ժամանակավոր աշխատակազմ տրամադրելու հարցում: Դուք կարող եք ինքներդ դրանում համոզվել: Զանգահարեք մեզ, մենք կքննարկենք համագործակցության բոլոր տարբերակները և կպատասխանենք ցանկացած լրացուցիչ հարցի:

Renta Outstaffing-ը միշտ կանի շահեկան առաջարկություն: Չէ ՞ որ ձեզ բիզնեսին հաջողություն բերելը մեր աշխատանքի հիմնական նպատակն է: 

bottom of page