Создание единой деловой площадки, где могут быть эффективно презентованы новые товары, материалы, оборудование и услуги.

Ընկերության  մասին

Ժամանակավոր աշխատակազմի վարձակալման Renta Outstaffing գործակալություն.  շուկայում է 2014 թվականից

Renta Outstaffing-ը ժամանակավոր աշխատակազմի վարձակալմամբ զբաղվող գործակալություն է: Մենք պրոֆեսիոնալ մակարդակով զբաղվում ենք աշխատակազմի լիզինգով, աութսորսինգով և աութսթաֆինգով: Նաև մեր գործունեության մեջ է մտնում համալիր BTL-ծառայությունների տրամադրումը, որն իր մեջ ներառում է մերչենդայզինգը, փրոմոակցիաների անցկացումը, փրոութերների տրամադրումը, գաղտնի գնորդների ծառայությունները:

Պոտենցիալ աշխատակիցների մեր բազան կազմում է ավելի քան 2000 անկետա և մշտապես թարմացվում ու ընդլայնվում է:

Ավելի մանրամասն Renta Outstaffing-ի ծառայությունների, մեր հնարավորությունների և ձեր օգուտների մասին դուք կարող եք իմանալ համապատասխան էջերից: Այստեղ մենք կպատմենք մեր աշխատանքի հիմնական սկզբունքների մասին,որոնք թույլ են տալիս Renta Outstaffing-ին զբաղեցնել կայուն դիրքեր աշխատակազմի շուկայում, և մշտապես ընդլայնվել:  

Մենք կարող ենք ընտրել անհրաժեշտ  աշխատակազմ

Ժամանակավոր աշխատակազմի ընտրության ծառայություներ Renta Outstaffing-ից.  Ձեր հաջողության սկզբունքները

1. Հաճախորդին միշտ ձեռնտու է

Renta Outstaffing-ը ուղղակի չի տրամադրում ժամանակավոր աշխատակազմ: Մենք օգնում ենք մեր հաճախորդներին բարձրացնել իրենց բիզնեսի արդյունավետությունը:   

Նախ և առաջ, դա ձեռք է բերվում աշխատակազմ պահելու հարցում, ծախսերի էական խնայման հաշվին: Մեր հաճախորդները խնայում են կադրային գործառնությունների, աշխատավարձի ֆոնդի, հարկային պահումների, ինչպես նաև մի շարք այլ ծախսային հոդվածների հաշվին:

Երկրորդը, Renta Outstaffing-ի ծառայությունները թույլ են տալիս ընկերություններին օպտիմալացնել իրենց բիզնես-գործընթացները. Ավելի ճկուն և խնայողական մոտենալ աշխատանքի կազմակերպմանը:  

Երրորդը, մենք բառացիորեն կապանքներից ազատում ենք մեր հաճախորդների ձեռքերը՝ նրանք ստանում են հնարավորություն կենտրոնանալ իրենց գլխավոր խնդիրների վրա և դադարել ժամանակ ու ուժ ծախսել երկրորդականների լուծման համար:

Լրացուցիչ օգուտներից են հանդիսանում զեղչերն ու բոնուսները՝ կախված ծառայության տեսակից ու պատվերի ծավալից,ինչպես նաև հատուկ առաջարկները մշտական հաճախորդների համար: 

2. Հաճախորդը միշտ ստանում է լավագույն աշխատակիցների

Renta Outstaffing-ը մանրազնին ընտրում է իր հաճախորդների համար առաջարկվող աշխատակիցներին: Մենք ստուգում ենք նրանց պրոֆեսիոնալ պիտանիությունը, որակավորման մակարդակը, հուսալիությունը, բարեխղճությունը: Հայցում ենք նախկին աշխատատեղերից արձագանքները, անցկացնում ենք նախնական հարցազրույց: Եթե պահանջվում է, իրականացնում ենք լրացուցիչ ուսուցում, հրահանգում:  Արդյունքում, Renta Outstaffing-ի հաճախորդները ստանում են լավագույն կադրերին՝ այստեղից բխող բոլոր առավելություններով ու շահեկանությամբ:

3. Հաճախորդին միշտ հարմար է

Եթե ընկերությունը ուրիշ ընկերություններին առաջարկում է օպտիմալացնել նրանց բիզնես-գործընթացները, ապա տրամաբանական է, որ նա ձգտում է առավելագույնս օպտիմալացնել նաև փոխգործունեության, նրա հետ համագործակցության գործընթացը: Հենց՛ նման  մոտեցման է հետևում Renta Outstaffing-ը: ​

Մենք ձգտում ենք, որպեսզի մեր հաճախորդներին միշտ առավելագույնս հարմար լինի մեզ հետ համագործակցելը: Renta Outstaffing -ն իր հաճախորդներին չի անհանգստացնում մանրուքներով. կիրառում է համատեղ աշխատանքի այնպիսի սխեմաներ, որոնց ընթացքում հաճախորդի մասնակցությունը պահանջվում է միայն առանցքային հարցերի լուծման ժամանակ:

Հարմարություններին կարելի է վերագրել նաև այն, որ յուրաքանչյուր հաճախորդով  Renta Outstaffing-ում զբաղվում է անհատական մենեջեր: Այսինքն ողջ տեղեկատվությունը կենտրոնացված է մեկի ձեռքերում, այլ՝ ցրված չէ մի քանի աշխատակիցներով մեկ:

Հարմարության ևս մեկ գործոն՝ հաճախորդների համար «թեժ» հեռախոսագծի առկայությունը:

4. Հաճախորդը միշտ ստանում է արդյունավետ լուծում

Renta Outstaffing-ն իր հաճախորդներին առաջարկում է առավել արդյունավետ գործիքներ ու լուծումներ: Աշխատանքի, աշխատակազմի շուկան մշտապես փոփոխվում է: Փոփոխվում է օրենսդրությունը ՝փոխվում են մոտեցումները, ծագում են նոր միտումներ: Renta Outstaffing-ը ուշադիր հետևում է բոլոր այդ փոփոխություններին և դրանց հիման վրա հստակեցնում է իր առաջարկները: Մենք առաջարկում ենք մեր հաճախորդներին հենց պատրաստի արդյունավետ լուծումներ, այլ ոչ թե բանավեճեր այն թեմայի շուրջ, թե ինչպես անել, որ լավ լինի:

5. Հաճախորդը միշտ ամեն ինչ վերահսկում է

Renta Outstaffing-ն իր հաճախորդներին տրամադրում է ամբողջական և համապարփակ ֆինանսական, և ցանկության դեպքում՝ միջանկյալ հաշվետվություն բոլոր հարցերի վերաբերյալ: Օրինակ, ցանկացած պահի կարող են իմանալ փրոմոակցիայի ընթացքի մասին: Դրա համար պահանջվում է ընդամենը կապվել սեփական անհատական մենեջերի հետ:  

Մենք այս կետը վերագրում ենք մեր հաճախորդների հաջողություններին այն բանի համար, որ լիակատար հաշվառումն ու վերահսկողությունը՝  1) բիզնեսի հաջող զարգացման հիմք են, 2) ցանկացած երկարաժամկետ ու հաջող համագործակցության հիմք են:

Իր հերթին Renta Outstaffing-ը նաև իրականացնում է իր կողմից տրամադրած աշխատակազմի աշխատանքի մշտական մոնիթորինգ:

Renta,btl,promo,akcia,yerevan,armenia,reklama,tender,hr,ashxatanq

Ձեզ հետաքրքրու՞մ է վարձակալմամբ ժամանակավոր աշխատակազմ: Զանգահարեք 077 804 815 հեռախոսահամարով:

Renta Outstaffing-ը դարձել է հաջող լուծում այն ընկերությունների համար, որոնք հետաքրքրված են վարձակալմամբ ժամանակավոր աշխատակազմ տրամադրելու հարցում: Դուք կարող եք ինքներդ դրանում համոզվել: Զանգահարեք մեզ, մենք կքննարկենք համագործակցության բոլոր տարբերակները և կպատասխանենք ցանկացած լրացուցիչ հարցի:

Renta Outstaffing-ը միշտ կանի շահեկան առաջարկություն: Չէ՞ որ ձեզ բիզնեսին հաջողություն բերելը մեր աշխատանքի հիմնական նպատակն է: 

ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԱՈՒԹՍԹԱՖԻՆԳ  ԼԻԶԻՆԳ ԵՎ ԱՈՒԹՍՈՐՈՍԻՆԳ

Մշտական և ժամանակավոր անձնակազմի վարձակալություն