ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԱՈՒԹՍԹԱՖԻՆԳ ԼԻԶԻՆԳ ԵՎ ԱՈՒԹՍՈՐՈՍԻՆԳ
Մշտական և ժամանակավոր անձնակազմի վարձակալություն
ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԱՈՒԹՍՈՐՍԻՆԳ

Ժամանակավոր անձնակազմի աութսորսինգը Renta Outstaffing-ում ՝ բոլոր կադրային հարցերի և ծախսերի արդյունավետ լուծում է, այդ թվում՝ հարկային, զգալի կրճատում է
ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ՎՐԱ ԾԱԽՍԵՐԻ ՕՊՏԻՄԱԼԱՑՈՒՄԸ՝ ՏՆՏԵՍԱՊԵՍ ՇԱՀԵԿԱՆ Է

Ժամանակավոր անձնակազմի աութսորսինգը Renta Outstaffing-ում
Ի՞նչ է իրենից ներկայացնում ժամանակավոր անձնակազմի աութսորսինգը Renta Outstaffing-ում: Դա շատ պարզ է. դուք փոխանցում եք սեփական ընկերության պարտականությունների և լիազորությունների մի մասը կողմնակի ընկերությանը կամ մասնագետին: Այլ կերպ ասած, դուք վարձակալում եք այլ մասնագետի ծառայությունները առանց նրան հաստիքի մեջ հաշվառելու, կամ ֆիրմայի՝ առանց միաձուլման գործառույթի: Նրանք աշխատում են առանց ձեր մասնակցության, իսկ դուք էլ ստանում եք միայն պատրաստի արդյունքը: Աութսորսինգի կարելի է հանձնել մեկ կամ մի քանի բաժինների,ստորաբաժումների աշխատանքը:
Գործնականում ցանկացած մասնագետի կարելի է վերցնել վարձակալման. Հարկ է ընդամենը զանգահարել Renta Outstaffing:
Աշխատանքային անձնակազմի աութսորսինգը. Մեր հնարավորությունները
Ներկա պահին Renta Outstaffing «Աշխատանքային անձնակազմի աութսորսինգ» ծառայությունը, իսկ ավելի ճիշտ՝ ծառայությունների մի ողջ համալիր, իրենից ներկայացնում է 17 մասնագիտությունների 2000 պոտենցիալ աշխատակիցներից բաղկացած բազա: Այս բազան մշտապես թարմացվում և ընդլայնվում է:
Աութսորսինգի ծառայության շրջանակներում Renta Outstaffing-ն իրականացնում է հետևյալ պարտավորությունները.
- 
Ընտրում ենք տարբեր պրոֆիլների մասնագետների ինչպես անհատապես (1 մարդ), այնպես էլ զանգվածային (ավելի քան 50 մարդ) 
- 
Ընտրում ենք կատարողների միանգամյա կամ սեզոնային աշխատանքի համար 
- 
Ձևակերպում ենք աշխատանքային հարաբերություններ հաստատված թեկնածուների հետ 
- 
Իրականացնում ենք աշխատակիցների որակավորման ստուգում, թեկնածուների թեստավորում և ատեստավորում 
- 
Իրականացնում ենք կադրային աուդիտ՝ համալիր կերպով գնահատում ենք պոտենցիալ աշխատակիցներին պատվիրատու ընկերության նպատակների և խնդիրների տեսանկյունից 
- 
Լիարժեքորոն զբաղվում ենք մեր հաճախորդների կադրային գործառնություններով, աշխատում ենք որպես նրանց կադրերի բաժին 
- 
Կրճատում ենք հարկային բեռնվածությունը (որտեղ որ դա հնարավոր է) 
- 
Կոորդինացնում և վերահսկում ենք աշխատակազմի աշխատանքը՝ պատվիրատու ընկերության հետ համագործակցության բոլոր փուլերում 
- 
Տրամադրում ենք լիակատար հաշվետվություն կատարողների աշխատանքի վերաբերյալ 
10. Ցուցաբերում ենք կոնսալթինգային ծառայություններ ՀՀ աշխատանքային օրենսդրության հետ կապված հարցերով:
Այս կետերի մեծ մասը այն խնդիրներն են, որոնք տվյալ պահին դուք ստիպված եք լուծել ինքնուրույն: Renta Outstaffing-ն ամբողջովին դրանք կվերցնի իր վրա: Եթե ձեր մոտ ծագել են լրացուցիչ հարցեր, մենք միշտ պատրաստ ենք պատասխանել դրանց անվճար խորհրդատվության շրջանակներում:
Անձնակազմի (աշխատակիցների) աութսորսինգի ծառայությունները. Ձեր օգուտները
Անձնակազմի (աշխատակիցների) աութսորսինգի ծառայությունները մեծ հնարավորություն են հասնել այն «ոսկե միջինին», երբ կատարվող աշխատանքների ծավալը միշտ հավասար է աշխատակիցների քանակությանը: Ընդհանուր առմամբ, աութսորսինգը բիզնեսի վրա ամենադրական ազդեցությունն է թողնում: Պատահական չէ, որ այն լայն տարածում է գտել Արևմուտքում: Ահա մի քանի այն առավելությունները, որ այն տալիս է.
- 
Լրացուցիչ և/կամ ոչ պրոֆիլային աշխատակազմ պահելու ծախսերի զգալի կրճատում 
- 
Արձակուրդների, բյուլետենների, պարապուրդի, նյութական օգնության վճարման համար էական խնայում 
- 
Լիովին համալրված հաստիքացուցակ ստանալու և կատարողների ընտրության վրա ռեսուրսներ չծախսելու հնարավորություն 
- 
Նվազագույն պատասխանատվություն: Դուք ստիպված չեք լինի պատասխանատվություն կրել աշխատակցի առողջության և կյանքի համար: Ձեզ պետք չի լինի նրան ապահովագրել: Այդ ամենը՝ Renta Outstaffing-ի ռիսկերն ու խնդիրներն են 
- 
Առաջնահերթ խնդիրների կենտրոնանալու հնարավորություն: Կադրային հարցերը շատ ժամանակ ու ռեսուրս են խլում: Արդյունքում, հիմնական աշխատանքը պարապուրդի է մատնվում: Դրա բնորոշ, սակայն արմատապես սխալ լուծումը հաստիքացուցակի ընդլայնումն է: Արդյունավետ, բացառապես ճիշտ լուծումը՝ աշխատակազմի աութսորսինգ է 
- 
Բացառապես որակյալ աշխատակազմի վարձակալում: Ընդ որում, վարձակալում, առանց հաստիքային միավորներ բացելու 
- 
Բիզնեսի ավելի դինամիկ զարգացում այն լրացուցիչ ժամանակի և ռեսուրսների ավելանալու հաշվին, որոնք մինչ այդ ծախվում էին կադրային հարցերի վրա 
- 
Աշխատողների կողմից դատական հայցերի և այլ բողոքների բացակայություն: Շատ հաճախ այդ բողոքները ծագում են գործատուից անկախ պատճառներով (օրինակ, տնտեսական ճգնաժամ կամ շուկայում ծանր վիճակ), սակայն պատասխանատվությունն ամեն դեպքում ստիպված են լինում կրել ընկերությունները 
- 
Զգալի կադրային ռեսուրսի առկայություն: Աշխատակազմի աութսորսինգի շնորհիվ, բիզնեսի ընդլայնումը կամ զանգվածային նախագծերի կատարման սկիզբը կապված չի լինի շտապ լրացուցիչ աշխատուժ գտնելու անհրաժեշտությամբ պայմանավորված գլխացավանքի հետ: Այն միշտ առկա է: 
Renta Outstaffing-ի առաջարկած աշխատակազմի աութսորսինգը շահեկան ծառայություն է հենց աշխատակազմի համար էլ: Աշխատակիցներըն ունեն մշտական զբաղվածություն և կախված չեն շուկայում իրավիճակից կամ գործատուի գործերի դրությունից: Նրանք ստիպված չեն ինքները զբաղվել աշխատանքի տեղավորման հարցերով, անցնել հարցազրույցներ և ստանալ կրճատված աշխատավարձ փորձաշրջանի ժամանակահատվածում:
Ինչպես ենք մենք աշխատում
Renta Outstaffing-ի հետ ձեր փոխգործունեության ալգորիթմը չափազանց պարզ է
- 
Դուք թողնում եք հայտը, մենք ընտրում ենք աշխատակազմը ձեր պահանջներին համապատասխան: 
- 
Դուք կնքում եք մեզ հետ պայմանագիր, մենք փոխանցում ենք ընտրված աշխատակազմը ձեր լիակատար լիազորությունների ներքո: 
- 
Ձեր մոտ առաջանում են լրացուցիչ պահանջներ աշխատակազմի հարցում, հարցեր, ցանկություններ, մենք դրանք լիովին բավարարում ենք: 
Renta Outstaffing-ն աշխատում է ՀՀ օրենսդրությանը լիովին համապատասխան:
Renta Outstaffing-ի հետ համագործակցության առավելությունները
- 
Փորձը. Աշխատանք աշխատակազմի շուկայում սկսած 2014 թվականից 
- 
Հնարավորությունները. 2000 աշխատակիցներից բաղկացած լայն բազա 
- 
Որակը. Աշխատակիցների ընտրության բարձր չափորոշիչներ (նրանց ծառայողական ցուցակի, նախկին աշխատատեղերից արձագանքների լիակատար ստուգում) 
- 
Օպերատիվությունը. Առաջ քաշված խնդիրների լուծում առավելագույնս սեղմ ժամկետներում գումարած «թեժ գիծ» հաճախորդների համար 
- 
Հարմարավետությունը. Համագործակցության առավելագույնս պարզ սխեմա Անհատականությունը. Անհատական մենեջեր յուրաքանչյուր հաճախորդի համար 
- 
Հուսալիությունը. Օրենսդրության հետ լիովին համապատասխանեցված աշխատանք 
- 
Օգուտները. Գնագոյացման հանդեպ ճկուն մոտեցում և բոնուսների առկայություն մշտական հաճախորդների համար: 
Մեր հաճախորդների արձագանքները հանդիսանում են այն բանի ապացույցը, որ Renta Outstaffing-ի հետ համագործակցությունը կրում է փոխշահավետ բնույթ:
Ձեզ հետաքրքրու՞մ է վարձակալմամբ ժամանակավոր աշխատակազմ: Զանգահարեք 077 804 815 հեռախոսահամարով:
Renta Outstaffing-ը դարձել է հաջող լուծում այն ընկերությունների համար, որոնք հետաքրքրված են վարձակալմամբ ժամանակավոր աշխատակազմ տրամադրելու հարցում: Դուք կարող եք ինքներդ դրանում համոզվել: Զանգահարեք մեզ, մենք կքննարկենք համագործակցության բոլոր տարբերակները և կպատասխանենք ցանկացած լրացուցիչ հարցի:
Renta Outstaffing-ը միշտ կանի շահեկան առաջարկություն: Չէ՞ որ Ձեզ բիզնեսին հաջողություն բերելը մեր աշխատանքի հիմնական նպատակն է:

