top of page

ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԱՈՒԹՍԹԱՖԻՆԳ  ԼԻԶԻՆԳ ԵՎ ԱՈՒԹՍՈՐՈՍԻՆԳ

Մշտական և ժամանակավոր անձնակազմի վարձակալություն

ԱՈՒԹՍՈՐՍԻՆԳ ԵՎ ԱՈՒԹՍԹԱՖԻՆԳ ՝ ԻՆՉՈՒ՞Մ Է ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ

Աութսորսինգը և աութսթաֆինգը երկու օտարալեզու տերմիններ են, որոնք արդեն մի քանի տարի է, ինչ ակտիվորեն ներդրվում են Հայաստանի բիզնես-միջավայրում: Չնայած այն, որ դեռևս  7-10 տարի առաջ տվյալ տերմիններին ծանոթ չէին անգամ փորձառու ղեկավարները, այնուամենայնիվ այժմ արդեն բազմաթիվ ընկերություններ հաջողությամբ կիրառում են նման  «հարաբերությունները» իրենց պրակտիկայում:

ԻՆՉՈՒ՞Մ Է ՆՄԱՆ «ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ » ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԻՆՉՈՒ՞Մ Է ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ ԱՈՒԹՍՈՐՍԻՆԳԻ ԵՎ ԱՈՒԹՍԹԱՖԻՆԳԻ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ 

Որպեսզի հասկանալի լինի այս հասկացությունների միջև տարբերությունը, իսկ առավել ևս առավելությունները, անհրաժեշտ է նախևառաջ հստակորեն պատկերացնել այս տերմինների նշանակությունը: 

Այսպիսով, ԱՈՒԹՍՈՐՍԻՆԳ (անգլերեն «outsourcing»)՝ եթե այն բառացի թարգմանվի, կնշանակի՝  «ուրիշի ռեսուրսի օգտագործում»: Այլ խոսքերով՝ աութսորսինգը մի ընկերության կողմից կնքված պայմանագրի հիման վրա մեկ այլ՝ համապատասխան ոլորտում մասնագիտացած ընկերության (աութսորսերին) որոշակի բիզնես-գործընթացների կամ ոչ պրոֆիլային ֆունկցիաների՝ սպասարկման համար փոխանցումն է:  Նման գործողությունները թույլ են տալիս ձերբազատվել ընկերության համար ոչ պրոֆիլային ֆունկցիաներից և լիովին կենտրոնանալ ձեռնարկության հիմնական գործունեության ուղղությամբ: Միևնույն ժամանակ աութսորսեր հանդիսացող ընկերության աշխատակիցները մնում են իրենց աշխատանքային տեղերում (կատարում են իրենց առաջադրանքները հեռավորության վրա) և հաշվառվում են աութսորսեր ընկերության հաստիքում:  

 

ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ.

  • Բիզնեսի անխափան աշխատանքի ապահովում (քանի որ բիզնես-գործըթնացը փոխանցվում է աութսորսինգի ոչ թե կոնկրետ մեկի, այլ ընկերության, որը պատասխանատվություն է կրում հաճախորդի առջև պայմանագրային պարտավորությունների պահպանման համար);

  • Ընկերության հիմնական գործունեության վրա լիակատար կենտրոնացման հնարավորություն;

  • Սեփական ռիսկերը նվազագույնի հասցնելը՝ պրոֆեսիոնալների կողմից խնդիրների կատարման շնորհիվ;

  • Մասնագետների կողմից կատարվող աշխատանքների մակարդակը ավելի բարձր է մեկ հաստիքային աշխատողի կողմից առաջարկվող աշխատանքի մակարդակից;

  • Էական խնայողություն՝ աշխատավարձի հիմնադրամում և դրա հարկումներում, բյուլետենների և արձակուրդների տրամադրման հարցում, աշխատավայրը հարմարավետ դարձնելու հարցում, ինչպես նաև մասնագետների որակավորման բարձրացման հարցում: 

Renta,btl,promo,akcia,yerevan,armenia,reklama,tender,hr,ashxatanq

ԱՈՒԹՍԹԱՖԻՆԳ (անգլերեն «outstaffing») բառացի թարգմանությամբ՝ «արտահաստիքային»: Սա մեկ ընկերության (աութսթաֆֆերի) հաստիքից աշխատակիցների մի մասի տեղափոխությունն է մյուս կազմակերպության հաստիքին:  Նման դեպքում աշխատակիցները աշխատանքի են տեղավորված մեկ ընկերությունում (աութսթաֆֆեր), սակայն փաստացի աշխատում են մեկ այլում,որտեղ նրանք ունեն իրենց աշխատատեղը և պաշտոնական հրահանգները:  

ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ.

  • Չկա որոշակի աշխատանքներ կատարելու համար որակյալ անձնակազմի ընտրությամբ զբաղվելու անհրաժեշտություն (այժմ դա աութսթաֆֆեր ընկերության խնդիրն է);

  • Հաստիքը կրճատելու հնարավորություն,  չկորցնելով արժեքավոր մասնագետներին;

  • Կադրերին պահելու ծախսերի խնայողություն (հարկային և սոցիալական ծանրաբեռնվածություն, արձակուրդների ու բյուլտենների վճարում, և այլն);

  • Չկա մեկ այլ տարածաշրջանում մասնաճյուղ կամ ներկայացուցչություն բացելու անհրաժեշտություն մեկանգամյա աշխատանքների կատարման և  այնտեղ հաստիք հավաքելու համար; 

Կարելի է հետևություն անել, որ աութսորսինգ և աութսթաֆինգ հասկացությունները իրար շատ նման են, և այդ պատճառով էլ այդ երկու տերմինները շատ հաճախ շփոթում են միմյանց հետ: Սակայն դրանց միջև մի նուրբ սահմանագիծ կա: 

ԱՈՒԹՍՈՐՍԻՆԳի ԵՎ ԱՈՒԹՍԹԱՖԻՆԳԻ ՄԻՋԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ  ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

  1. Համագործակցության ձևը:

Աութսորսինգը՝ աշխատանքների կատարման, կամ ծառայությունների ցուցաբերումն է   «ծայրից ծայր», որոշակի բիզնես-գործընթացի վարումն է:  Աութսորսինգի  ամենից հաճախ ենթարկվում են այնպիսի ֆունկցիաներ, ինչպիսիք են՝ հաշվապահության վարումը, թարգմանիչների ծառայությունները, ձեռնարկության տնտեսավարական գործունեության իրավաբանական ուղեկցումը, գովազդային ծառայությունները, պահակախմբի ծառայությունները, ծրագրավորողների ծառայությունները, տրանսպորտային ծառայությունները և այլն:

Աութսթաֆինգը՝ որոշակի ժամկետով մեկ ընկերության աշխատակիցներին՝ աշխատանքների կատարման համար մեկ այլ ընկերության տրամադրելն է, մինչև կոնկրետ առաջադրանքի կատարումը: Աութսթաֆինգը ենթադրում է ոչ թե ֆունկցիաների փոխանցում, այլ՝ կոնկրետ մասնագետների փոխանցում:  Հաճախակի հանդիպում է առևտրում, արտադրության մեջ, շինարարության մեջ, սննդի արդյունաբերության ոլորտում, նորարարության ինդուստրիայում, սպորտում, և այլն:  

  2. Աշխատանքի կազմակերպումը:

Աութսորսինգի պայմանագրով աշխատող մասնագետները ունեն ճկուն գրաֆիկ և կատարում են աշխատանքն իրենց տարածքում: Աութսթաֆինգի պայմանագրով աշխատանք կատարելով՝ աշխատակիցները ենթարկվում են պատվիրատուի աշխատանքային օրակարգին, ունեն իրենց աշխատատեղը պատվիրատուի տարածքում  և պաշտոնական հրահանգ:

   3. Աշխատանքի վարձատրությունը:

Աութսորսինգի պայմանագրով վարձատրությունը ստանում են փաստով, իսկ Աութսթաֆինգի պայմանագրով, աշխատակիցները ստանում են ամենամսյա աշխատավարձ:  

  4. Պայմանագիր:

Հայաստանի օրենսդրությունը հստակ սահմանում չի տալիս ոչ՛ աութսորսինգին, ոչ էլ՝ աութսթաֆինգին, նաև չունի նորմեր, որոնք կարող են կարգավորել տվյալ հարաբերությունները:

Ամենից հաճախ աութսորսինգը՝ ընկերությունների միջև երկարաժամկետ հարաբերություններ են, որոնք ամրագրված են ծառայությունների ցուցաբերման պայմանագրով առնվազն մեկ տարի ժամկետով:

Աութսթաֆինգի դեպքում կնքվում է կապալի պայմանագիր այնպիսի ժամկետով, որն անհրաժեշտ է որոշակի աշխատանքների կատարման համար:

  5. Պատվիրատուի հետ փոխգործունեությունը

Աութսորսինգի պայմանագրով համագործակցությունը գրեթե միշտ իրականացվում է միևնույն սկզբունքով՝ պատվիրատուն փոխանցում է որոշակի բիզնես- գործընթաց աութսորսեր ընկերության կատարմանը:

Իսկ աութսթաֆինգի դեպքում հնարավոր է պատվիրատուի հետ փոխգործունեության երկու տարբերակ.

  • Աութսթաֆեր ընկերությունը իր որակյալ աշխատակիցներին ժամանակավոր օգտագործման է տրամադրում պատվիրատու ընկերությանը:

  • Պատվիրատու ընկերությունը ազատում է իր աշխատակիցներին, իսկ աութսթաֆեր ընկերությունը նրանց հաշվառում է իր հաստիքում: Այդպիսով, նրանք հաշվառվում են աութսթաֆֆեր ընկերությունում, սակայն շարունակում են աշխատել պատվիրատուի ընկերությունում և կատարում են իրենց սովորական պարտականությունները, պահպանում են ձեռնարկության ներքին կարգուկանոնը:

bottom of page