Создание единой деловой площадки, где могут быть эффективно презентованы новые товары, материалы, оборудование и услуги.

_________________________________________________________

ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԱՈՒԹՍԹԱՖԻՆԳ ԼԻԶԻՆԳ ԵՎ ԱՈՒԹՍՈՐՍԻՆԳ

Մշտական և ժամանակավոր անձնակազմի վարձակալություն

Բարի գալուստ Renta Outstaffing ընկերություն

Մենք հաջողությամբ լուծում ենք մեր հաճախորդների արտադրական  և գովազդային խնդիրները անձնակազմի լիզինգի, աութսորսինգի և աութսթաֆինգի, ինչպես նաև համալիր BTL-ծառայությունների  օգնությամբ:  

Հետաքրքրու՞մ է անձնակազմի վարձակալությունը: Renta Outstaffing-ն առաջարկում է արդյունավետ լուծում

Ձեզ հետաքրքրու՞մ է անձնակազմի վարձակալությունը: Ցանկանու՞մ եք վարձակալված անձնակազմի օգնությամբ լուծել մի շարք արտադրական խնդիրներ: Renta Outstaffing-ը ձեզ կօգնի:

Մեր բազայում առկա է ավելի քան 17 մասնագիտությունների ավելի քան 2000 թեկնածու: Մենք արդեն ստուգել ենք նրանց ընտրությունը, ստուգել ենք որակավորման մակարդակը, նախորդ աշխատանքների կարծիքները: Ձեզ մնում է միայն լրացնել հայտը՝ տեղեկացնել, թե ինչ մասնագիտություններ են ձեզ հետաքրքրում, և աշխատակիցների անհրաժեշտ քանակությունը

Դրանից բացի, լիզինգի աութսորսինգի և աութսթաֆինգի պայմանների համաձայն, Renta Outstaffing-ը լիովին իր վրա է վերցնում կադրային գործառնությունը, ինչպես նաև մի շարք այլ հարցերի լուծումը: Մենք մեր վրա կվերցնենք այն ամենը, ինչով մինչ այս զբաղվել եք դուք, չեք վատնի ժամանակը, փողն ու ռեսուրսները:

ՓՐՈՄՈՈՒԹԵՐՆԵՐ
Renta.am
ԹԵՐԹԻԿՆԵՐԻ ՏԱՐԱԾՈՒՄ
Renta.am
ՎԱՃԱՌՈՂ ԽՐՀՐԴԱՏՈՒՆԵՐ
Renta.am
ՍՐԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐ
Renta.am
ՄԱՏՈՒՑՈՂՆԵՐ
Renta.am
ՏՆԱՅԻՆ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐ
Renta.am
ՀԻՎԱՆԴԱՊԱՀՈՒՀԻՆԵՐ
Renta.am
ԵՐԽԱՆԵՐԻ ԽՆԱՄԱԿԱԼՆԵՐ
Renta.am
Показать больше

Անձնակազմի վրա արվող ծախսերի օպտիմալացումը՝ տնտեսապես շահութաբեր է

Renta,btl,promo,akcia,yerevan,armenia,reklama,tender,hr,ashxatanq

Աշխատանքային անձնակազմի՝ վարձակալման տրամադրում. երաշխավորված օգուտներ

Renta Outstaffing-ում համոզվել են, որ աշխատանքային անձնակազմի՝ վարձակալման տրամադրումը ծառայություն է, որը զգալիորեն շահեկան է: Դրա շնորհիվ դուք երաշխավորված ձևով կստանաք.  

  • Կադրային գործառնությունների և աշխատանքի վարձատրման ծախսերի կրճատում

  • Տնտեսում հարկերի վրա

  • Հնարավորություն օպերատիվ կերպով և առանց ավելորդ բարդությունների կարգավորել աշխատակիցների քանակությունը

  • Վարձակալած աշխատակազմի հետ կոնֆլիկտային իրավիճակների բացակություն

  • Նվազագույն աշխատանքային պատասխանատվություն

  • Որակյալ մասնագետի գտնելու հնարավորություն առանց հարցազրույցի և փորձաշրջանների:

Օգտվելով անձնակազմի վարձակալման Renta Outstaffing-ի ծառայություններից, դուք կարող եք զգալիորեն բեռնաթափել ձեր ընկերությունը: Ինչպես ցույց է տվեր հաճախորդների փորձը, դա հզոր խթան է բիզնեսի զարգացման համար: Երբ վճռված են բոլոր երկրորդական հարցերը, կարելի է ամբողջությամբ կենտրոնանալ գլխավորի վրա՝ օրինակ, շահույթի ավելացման:   

Սա ծառայություն է, որի շրջանակներում պատվիրատու ընկերությունը կատարող ընկերությանը՝ Renta Outstaffing -ին է փոխանցում անձնակազմի կառավարման և կադրային գործառնությունների լուծման ֆունկցիաները:

Տվյալ ծառայության՝ աութսորսինգի հետ տարբերությունը կայանում է այն բանում, որ այս դեպքում դուք իրավաբանորեն տեղափոխում եք ձեզ մոտ արդեն առկա աշխատակիցների հաստիքացուցակը ձեր կազմից Renta Outstaffing -ի ընկերության կազմի մեջ:

Անձնակազմի լիզինգը հանդիսանում է աութսորսինգի տարատեսակը և իրենից ներկայացնում է կառավարման տեխնոլոգիա: Թույլ է տալիս ապահովել պատվիրատուին անհրաժեշտ աշխատանքային ռեսուրսներով՝ բիզնես-գործընթացների ապահովման համար, նրա իսկ ձեռնարկությունում: Իր բնույթով սա անձնակազմի վարձակալում է:

Renta,btl,promo,akcia,yerevan,armenia,reklama,tender,hr,ashxatanq

BTL-ծառայություններ Renta Outstaffing-ից՝ առավելագույն արդյունավետ գովազդային լուծումներ

Renta Outstaffing-ը տրամադրում է համալիր BTL-ծառայություններ, որոնք իրենց մեջ ներառում են փրոմո ակցիաների անցկացում, փրոմոութերների տրամադրում, մերչենդայզինգ, «Գաղտնի գնորդ» ծրագիրը: Մենք մեր վրա ենք վերցնում ոչ միայն գովազդային միջոցառումների ամբողջական կամ մասնակի կազմակերպումը, մենք նաև պատրաստում ենք աշխատակազմին՝ նրանց, ովքեր անմիջականորեն դրանք իրականացնում են: Կատարողների մանրազնին նախապատրաստելու և նրանց աշխատանքի մշտական վերահսկման շնորհիվ, Renta Outstaffing-ին հաջողվում է հասնել գովազդային միջոցառումների բարձր արդյունավետության: Մենք ոչ թե ուղղակի դրանք իրականացնում ենք, մենք ձգտում ենք առավելագույն հնարավոր պատասխան արդյունքների:  

Renta Outstaffing

Ինչո՞վ է գրավիչ Renta Outstaffing-ի հետ համագործակցությունը

Renta Outstaffing-ի ծառայությունները ընկերության հաճախորդներին բերում են շահույթի աճ: Սակայն դա մեր հետ համագործակցության միակ առավելությունը չէ: ստորև բերված են այլ գրավիչ պահերը.  

  • Մեծ փորձըRenta Outstaffing-ն աշխատում է աշխատակազմի և BTL-ծառայությունների շուկայում  2014 թվականից:

  • Բարձր որակը. բոլոր մեր մասնագետներին բնորոշ է պրոֆեսիոնալ նախապատրաստվածության բարձր մակարդակը

  • Լրացուցիչ զեղչեր և բոնուսներ, որոնք տարածվում են մի շարք ծառայությունների և մշտական հաճախորդների վրա

  • Անհատական մոտեցում.  յուրաքանչյուր հաճախորդին տրամադրվում է անհատական մենեջեր

  • Առավելագույն հարմարավետություն. առաջարկում ենք աշխատանքի ամենապարզ սխեմաներ, մենք չենք անհանգստացնում պատվիրատուներին երկրորդական հարցերով

  • Ծայր աստիճան օպերատիվություն. հարցերի օպերատիվ լուծման նպատակով մենք ունենք  «թեժ գիծ» հաճախորդների համար

  • Լիակատար թափանցիկություն. տրամադրում ենք համապարփակ միջանկյալ և եզրափակիչ հաշվետվություն

Ձեզ հետաքրքրու՞մ է վարձակալմամբ ժամանակավոր աշխատակազմ: Զանգահարեք 077 804 815 հեռախոսահամարով:

Renta Outstaffing-ը դարձել է հաջող լուծում այն ընկերությունների համար, որոնք հետաքրքրված են վարձակալմամբ ժամանակավոր աշխատակազմ տրամադրելու հարցում: Դուք կարող եք ինքներդ դրանում համոզվել: Զանգահարեք մեզ, մենք կքննարկենք համագործակցության բոլոր տարբերակները և կպատասխանենք ցանկացած լրացուցիչ հարցի:

Renta Outstaffing-ը միշտ կանի շահեկան առաջարկություն: Չէ՞ որ ձեզ բիզնեսին հաջողություն բերելը մեր աշխատանքի հիմնական նպատակն է: