Создание единой деловой площадки, где могут быть эффективно презентованы новые товары, материалы, оборудование и услуги.

Armenia.png
Russia.png

ՈՍԿԵՐՉԱԿԱՆ ՄԱՆՐԱՄԵԾԱԾԱԽ ԱԶԳԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ

«GOLD & SILVER EXPO 2020»

Անցկացման ամսաթիվը՝ 15-17 սեպտեմբերի

Անցկացման վայրը՝ Հայաստան 0015, Երևան, Ոսկերիչների փ., տուն 1 (Կենտրոն վարչական համայնք),  «Մերիդիան» Էքսպո Կենտրոն

Ոսկերչական «աշուն-ձմեռ» նորաձևության միտումները՝ «Gold & Silver Expo 2020» մանրամեծածախ ազգային ցուցահանդեսում 
Թանկարժեք զարդերի սիրահարների գնահատանքին հավակնող «Gold & Silver EXPO 2020» ցուցահանդես-վաճառքի մասնակիցները սեպտեմբերի 15-17-ը
Meridian Expo & Event Centre-ում կներկայացնեն ոսկերչական «աշուն-ձմեռ» նորաձևության միտումները։

Ցուցահանդեսի նպատակն է ամռան նախաշեմին ներկայացնել ոսկերչական աշխատանքների գարուն-ամառ տեսականին և կազմակերպել մեծածախ ու մանրածախ լայնածավալ առևտուր։ Ցուցահանդեսը հիանալի հնարավորություն է տալիս ոչ միայն ծանոթանալու առաջարկվող զարդերի տեսականուն, այլև գնահատելու դրանց որակն ու համեմատելու տարբեր արտադրողների առաջարկները։

«Gold & Silver Expo 2020» ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻՆ

Ցուցահանդեսում կներկայացվեն թանկարժեք քարերից պատրաստված զարդեր, ամուսնության և նշանադրության մատանիներ, արծաթյա զարդեր, ոսկերչական ներդիրներով աքսեսուարներ, վինտաժ, ժամացույցներ, էլիտար նվերներ, ադամանդներ, ոսկերչական դիզայնի բացառիկ աշխատանքներ… Բոլորը թվարկելն անիմաստ է, և կարիք էլ չկա. ավելի լավ է սեփական աչքերով տեսնել, գնահատել և ձեռք բերել այդ գեղեցիկ նմուշները «Gold & Silver Expo 2020» ոսկերչական ցուցահանդեսում։

Այստեղ արհեստավարժ խորհրդատուները կօգնեն ընտրել ձեր ոճին, ճաշակին և հնարավորություններին համապատասխան զարդեր։ Ցուցահանդեսի շրջանակներում ձեռք բերված ոսկերչական գլուխգործոցները կարող են հանդես գալ որպես ձեր զգացմունքների արտահայտչամիջոց, նաև անմոռանալի նվեր դառնալ կյանքի նշանակալի  իրադարձությունների՝ նշանադրության, ամուսնության, տարեդարձի կամ մկրտության առթիվ։

Cheese and  Wine Business 2020Ծրագիր  

• Պանրի և գինու համտես-հյուրասիրություն

• Շոու-ծրագիր արհեստավարժ պարողների մասնակցությամբ

• Դասական երաժշտություն

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՆ ՀՐԱՎԻՐՎՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ՈՍԿԵՐՉԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԺԱՄԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ և ՀՈՒՇԱՆՎԵՐՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՏԱՐ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Ոսկերչական աշխատանքներ

Ադամանդներ, ոսկյա ներդիրներ

Բիժուտերիա

Առևտրային սարքավորումներ, փաթեթավորման աքսեսուարներ

Ներկայացուցչական արտադրանք

Ոսկերչական արտադրանքի վերականգնում ու վերանորոգում

Ոսկերչական հումք (թանկարժեք մետաղներ և քարեր)

Ոսկերչական արդյունաբերական սարքավորումներ

Ներքին հարդարանքի համար նախատեսված քարե զարդարանքներ

Գեղարվեստական զենք

Գեղարվեստական ապակի, կերամիկա, բյուրեղապակի, ճենապակի

Ոսկուց և արծաթից պատրաստված սպասք

Հնաոճ իրեր, ֆալերիստիկայի և նումիզմատիկայի նմուշներ, հավաքածուներ

Ժամացույցներ՝ ձեռքի, հատակի, սեղանի, բուխարու և այլ

Ժամացույցի համար նախատեսված աքսեսուարներ, թևնոցներ, գոտիներ

Բիզնես հուշանվերներ

ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԸՆՁԵՌՈՒՄ Է ՀԵՏԵՎՅԱԼ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝

Ընդլայնել գործընկերների և առևտրական գործակալների ցանցը

Հաստատել կարևոր գործնական կապեր

Շուկայում դրսևորել ձեր ակտիվությունն ու հաստատուն դիրքը

Ձևավորել դրական իմիջ

Ընդլայնել վաճառքի ծավալները

Ցույց տալ ձեր առավելությունները մրցակիցների նկատմամբ

Իրականացնել ուղիղ վաճառքներ

Անմիջականորեն շփվել վերջնական սպառողի հետ, իմանալ նրա պահանջներն ու նախընտրությունները

ԻՆՉՈ՞Ւ ԴԱՌՆԱԼ «GOLD & SILVER EXPO 2020» ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ՄԱՍՆԱԿԻՑ

Ոսկերչական արտադրանքի ներկայացում և իրացում, ոսկերչական արվեստի ավանդույթների, ժամանակակից դիզայնի նորագույն զարգացումների ու տեխնոլոգիաների ցուցադրություն տարածաշրջանային շուկայում

Ավելի քան 3000 նոր հաճախորդներ և այցելուներ

Մշտական հաճախորդների հետ հարաբերությունների պահպանման, մեծածախ և մանրածախ ընկերությունների հետ փոխշահավետ գործընկերության արդյունավետ մեխանիզմի հաստատման հնարավորություն

Հաղորդակցություն վերջնական սպառողների հետ, որոնք ձգտում են ձեռք բերել թե՛ զանգվածային արտադրության դասական զարդեր, և թե՛ բացառիկ հեղինակային մոդելներ

Տարածաշրջանի շուկայի իրավիճակի՝ մրցակցության մակարդակի և ոսկերչական արտադրության զարգացման դինամիկայի մասին վերլուծություններ և եզրակացություններ կատարելու հնարավորություն

ՈՒՐԱԽ ԿԼԻՆԵՆՔ ՏԵՍՆԵԼ ՁԵԶ ԵՐԵՒԱՆՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ ՈՍԿԵՐՉԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ

ԳԼԽԱՎՈՐ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅԱՆԸ՝ ՈՐՊԵՍ ՄԱՍՆԱԿԻՑ

ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ ԵՎ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻՆ

ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՕՐԱԿԱՐԳԸ

Ցուցափեղկերի տեղադրում եւ ձեւավորում

10.00 – 19.00 (ըստ ծրագրի)

13-14 .09

Ցուցահանդեսի աշխատանքային ժամեր

12.00 – 18.00

15 .09

Ցուցահանդեսի աշխատանքային ժամեր

10.00 – 18.00

16 .09

Ապամոնտաժում

18 .09

10.00 –  20.00

Ցուցահանդեսի աշխատանքային ժամեր

10.00 – 15.00

17 .09

ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՆ ՈՒՂԵԿՑՎՈՒՄ Է ԳՈՎԱԶԴԱՅԻՆ ԱՐՇԱՎՆԵՐՈՎ՝

Մասնագիտացված հրապարակումներ

Գովազդային վահանակներ, պաստառներ և արտաքին գովազդի այլ ձևեր

Հղումներ, անոնսներ, հոդվածներ, ցուցահանդեսի մասին այլ տեղեկատվության տարածում ոլորտի առաջատար հարթակներում, կայքերում, միավորումներում, առևտրաարդյունաբերական պալատներում

Մասնագիտացված լրատվամիջոցներ

Direct-mail.

Պրոմոակցիաներ

Անցկացման վայրը՝ Հայաստան 0015, Երևան, Ոսկերիչների փ., տուն 1 (Կենտրոն վարչական համայնք),  «Մերիդիան» Էքսպո Կենտրոն

logo renta vector spitak.png
  • Renta Outstaffing
  • Renta Outstaffing
  • Renta Outstaffing
  • Renta Outstaffing
  • Renta Outstaffing
  • Renta Outstaffing