Создание единой деловой площадки, где могут быть эффективно презентованы новые товары, материалы, оборудование и услуги.

books business card

"If opportunities don't knock, build a door."

Success Quotes From

BLACK BOOK

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿ

«ՌԵՆՏ ԷՔՍՊՈ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը 2017 թվականից իրականացնում է մեծամասշտաբ B2B Expo ցուցահանդեսներ՝ ուղղված հյուրանոց-ռեստորանային բիզնեսի՝  HORECA  սպասարկմանը:

2017 թվականից  HORECA ցուցահանդեսներին մասնակցել են հարյուրավոր առաջատար կազմակերպությունների ղեկավարներ և հիմնադիրներ:

Ընկերությունը տեսակավորել է ակտիվ գործունեություն իրականացնող 500 տնտեսվարող սուբյեկտների, որոնց գերակշիռ մասը ունեցել են իրենց մասնակցությունը ցուցահանդեսներին:

Հենց նրանք էլ տարեկան մեկ անգամ ստանում են  BLACK BOOK այցեքարտային գիրքը:

BLACK BOOK

BLACK BOOK առևտրային ապրանքանիշը ստեղծվել է «ՌԵՆՏ ԷՔՍՊՈ» ընկերության կողմից: 30 էջ պարունակող այցեքարտային գիրքը պատրաստված է բարձրորակ կաշվենման նյութից, մշտապես լինում է ընկերության ղեկավարների աշխատասենյակում և առանձնանում է բոլոր տեսակի  գովազդային կրիչներց: BLACK BOOK-ը լույս է տեսնում ՝ 500 օրինակով:

BLACK BOOK -ԵՐԸ ԱՌԱՔՎՈՒՄ ԵՆ

Ի՞նչ եղանակուվ է  (Բ)  թեմատիկ կազմակերպությունների առաջարկը իր տեղը գտնում 

(Ա) թեմատիկ կազմակերպությունների ղեկավար օղակների աշխատասենյակում:

Առաջատար փոստային ծառայություն մատուցող ընկերությունների միջոցով արդեն փաթեթավորված և կոդավորված Black Book-ը անվանական առաքում է (Ա) թեմատիկ կազմակերպությունների ղեկավարներին կամ սեփականատերերին: 

Բոլոր (Բ) թեմատիկ կազմակերպությունները, որոնց առաջարկները համալրված են Black Book-ում, կարողանում են առցանց հետևել, թե յուրաքանչյուր փաթեթ որ հասցեում է: Այս գործելաոճը ապահովում է ծառայության մատուցման թափանցիկությունը:

ՎՃԱՐՈՒՄ ԵՎ ԴԻԶԱՅՆ

Այն ընկերություններն, որոնք ունեն ծանրակշիռ առաջարկներ և ցանկանում են համալրվել Black Book-ում, մեր կողմից կատարվում է առաջարկի մարքեթինգային կամ իմիջային դիզայն և տպագրվում է բարձրորակ կավեապատ քարտերի վրա: Քարտերի չափսը՝ 9x5սմ, 400 գրամ/օֆսեթ երկկողմանի տպագրություն: (ծանոթացեք դիզայների աշխատանքներին):

Ամբողջական ծառայության արժեքը կազմում է 200 000 ՀՀ դրամ:

«ՌԵՆՏ ԷՔՍՊՈ» ՍՊԸ–ն  առաջարկում է տրամադրել Ձեր կողմից կառավարվող կազմակերպության առաջարկները և դրանով իսկ ընկերությանը ներգրավել B2B մարքեթինգային արդի գործընթացին:

Առաջարկը ընդունելու դեպքում Ձեր ընկերության կորպորացիան մշտապես կլինի

Հայաստանի լավագույն տնտեսվարող սուբյեկտների պորտֆելում:

EXPO  ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՆԵՐ 

«ՌԵՆՏ ԷՔՍՊՈ» ընկերության կողմից 2018 և 2019 թվականներին իրականացված

մեծամասշտաբ B2B Expo ցուցահանդեսների տեսագրությունները 

ՄԱՐՔԵԹԻՆԳ -1 ԲԻԶՆԵՍ

Ձեզ առաջարկում ենք դառնալ (Բ) թեմատիկ մաս և լիովին օգտագործել (Ա) թեմատիկ կազմակերպությունների  հնարավորությունները՝ վերջինիս ղեկավարներին  առաջարկելով  կայուն համագործակցություն որևէ առավելություններով, ինչի արդյունքում (Ա) թեմատիկ կազմակերպություններ նույնպես ձեռք կբերեն հուսալի գործընկերներ:

ՄԱՐՔԵԹԻՆԳ -2 ԲՐԵՆԴ

Ձեզ առաջարկում ենք դառնալ (Բ) թեմատիկ մաս և լիովին օգտագործել (Ա) թեմատիկ կազմակերպությունների ղեկավարների և սեփականատերերի հնարավորությունները՝ վերջիններիս առաջարկել Ձեր սրահներում ներկայացված որակյալը և տեղեկացնել աշուն-ձմեռ նոր հավաքածուների վաճառքի մեկնարկի ամսաթվերը:

ՄԱՐՔԵԹԻՆԳ -3 ԻՄԻՋ/ՈՃ

(Բ) թեմատիկ մասում  նաև կարող են ընդգրկվել անհատներ կամ կազմակերպություններ, որոնք  (Ա) թեմատիկ մասին ցանկանում են ներկայանալ միայն իմիջային քարտերով:

  ԳՈՎԱԶԴԱՅԻՆ PR ՄԱՐՔԵԹԻՆԳ ՄՈԴԵԼ 

«ՌԵՆՏ ԷՔՍՊՈ» ՍՊԸ-ն՝  3 տարի շարունակ մշտապես ուսումանասիրելով շուկան, իրականացնում է մարքեթինգային ճիշտ ռազմավարություն, որի արդյունքում խոշոր և միջին կազմակերպությունների կորպորացիաները յուրովի համալրում են շուկայում ամուր դիրք զբաղեցրած տնտեսվարող սուբյեկտների պորտֆելները:

 

(Ա) թեմատիկ մասը բաղկացած է 500 գործող կազմակերպություններից, որոնք ստանում են BLACK BOOK-ի 1-ական օրինակ և հանդիսանում են B2B սպառողների ամուր օղակներ (ցանկը ներբեռնեք Excel ֆորմատով):

(Բ) թեմատիկ մասը այն կազմակերպություններն են, որոնք BLACK BOOK-ում քարտերի տեսքով հանդես են գալիս առաջարկներով և իմիջային ոճով: (կազմակերպությունները BLACK BOOK-ում):